Մարտի 10-ից գիշերային երկնքում թվում է, թե Յուպիտերը փոխում է իր շարժման ուղղությունը։ Իրականում մոլորակը չի շրջվում․ պարզապես ավարտվում է նրա ժամանակավոր ռետրոգրադ (հետադարձ) շարժումը, որը սկսվել էր 2025 թվականի նոյեմբերին։ Այդ ընթացքում Յուպիտերը Երկրից դիտելիս կարծես արևմտյան ուղղությամբ էր շարժվում Երկվորյակ համաստեղության աստղերի ֆոնի վրա։Սովորաբար Արեգակնային համակարգի արտաքին մոլորակները՝ Մարսը, Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը, երկնքում շարժվում են արևելյան ուղղությամբ։
Սակայն երբ Երկիրը իր ուղեծրում ավելի արագ շարժվելով հասնում և անցնում է արտաքին մոլորակներից մեկին, առաջանում է տեսողական երևույթ, որի պատճառով թվում է, թե այդ մոլորակը կանգ է առնում և սկսում է շարժվել հակառակ ուղղությամբ։ Այս երևույթը կոչվում է ռետրոգրադ շարժում։
Մարտի 10-ից հետո Յուպիտերը կրկին կշարունակի իր սովորական՝ արևելք ուղղված շարժումը երեկոյան երկնքում և տեսանելի կլինի մինչև հունիսի վերջ։ Հուլիսի 29-ին այն կհասնի Արեգակի հետ միացման փուլին և ժամանակավորապես կկորի տեսադաշտից։ Օգոստոսի կեսերից Յուպիտերը կրկին կհայտնվի՝ արդեն լուսաբացին երևացող մոլորակի կարգավիճակով։ Նրա հաջորդ ռետրոգրադ շարժումը կսկսվի այս տարվա դեկտեմբերի 12-ին։
