Սիսիան-Կապան ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սիսիան-Կապան ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։
Գեղարքունիքի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Leave a Comment