Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի օրոք Միացյալ Նահանգների հետ բանակցությունները քիչ հավանական է, որ քննարկվեն։
«Նախևառաջ, դուք հասկանում եք, որ նրա (Մոջթաբա Խամենեիի – խմբ.) համար դեռ վաղ է որևէ մեկնաբանություն անել։ Մենք բոլորս սպասում ենք նրա ելույթներին և մեկնաբանություններին։ Բայց ես չեմ կարծում, որ ամերիկացիների հետ խոսելու կամ ամերիկացիների հետ բանակցելու հարցը կրկին կքննարկվի, քանի որ մենք շատ դառը փորձառություն ենք ունեցել ամերիկացիների հետ», – ասել է Արաղչին PBS-ին տված հարցազրույցում։