Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Իրանի կողմից երկրի վրա նոր հրթիռային հարձակման հետ, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
«Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ Իրանի տարածքից Թուրքիայի ուղղությամբ բալիստիկ հրթիռի արձակման հետ կապված միջադեպի վերաբերյալ բացատրություն տալու համար», – նշել են աղբյուրները։
Մարտի 9-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Իրանի կողմից արձակված նոր հրթիռի ոչնչացման մասին։ Այն խփվել է Արևելյան Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից։ Զինամթերքի բեկորները ընկել էին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեփ նահանգում։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Իրանը շարունակում է սխալ քայլեր ձեռնարկել՝ չնայած նախազգուշացումներին, հայտարարել է։ Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի և այլ դաշնակիցների հետ համակարգված հետևում են զարգացումներին։ Իրանը հերքել էր իր կողմից Թուրքիայի, Ադրբեջանի և Կիպրոսի ուղղությամբ հրթիռի արձակման մասին պնդումները։
