Tert.am-ը գրում է․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր խորհրդականներին հայտնել է, որ պատրաստ է աջակցել Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի սպանությանը, եթե վերջինս չընդունի Վաշինգտոնի պահանջները։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Պարբերականի փոխանցմամբ՝ խոսքը վերաբերում է հատկապես Իրանի միջուկային ծրագրի դադարեցման պահանջին։ Նշվում է, որ հնարավոր գործողությունն իրականացնելու դեպքում անմիջական դերակատարությունը կարող է ստանձնել Իսրայելը, ոչ թե ԱՄՆ-ն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: