ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր խորհրդականներին հայտնել է, որ պատրաստ է աջակցել Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի սպանությանը, եթե վերջինս չընդունի Վաշինգտոնի պահանջները։ Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Պարբերականի փոխանցմամբ՝ խոսքը հատկապես վերաբերում է Իրանի միջուկային ծրագրի դադարեցման պահանջին։ Նշվում է նաև, որ հնարավոր գործողության իրականացման դեպքում անմիջական դերակատարությունը կարող է ստանձնել Իսրայելը, ոչ թե ԱՄՆ-ն։