Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X սոցիալական ցանցում հրապարակված գրառմամբ ողջունել է Մոջթաբա Խամենեիի նշանակումն Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում՝ այն անվանելով «պետության կառավարման գործում ժողովրդի կամքի իրականացման դրսևորում»։
«Ձեր ընտրությունը այս պաշտոնում Իսլամական Հանրապետության ողջ ժողովրդի կամքի արտահայտությունն է և նրա միասնության նշանը։ Ես կասկած չունեմ, որ Ձեր իմաստուն ղեկավարության ներքո մենք կկարողանանք լուծել բոլոր առկա խնդիրները», – ընդգծել Փեզեշքիանը։