Կիպրոսի վրա հարձակումը հարձակում է ամբողջ Եվրոպայի վրա. Ֆրանսիան երկու ֆրեգատ կուղարկի Կարմիր ծով. Մակրոն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ֆրանսիան երկու ֆրեգատ կուղարկի Կարմիր ծով՝ Եվրամիության Aspides ռազմածովային առաքելության շրջանակում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Մենք ներկայում ստեղծում ենք զուտ պաշտպանական ուղեկցող առաքելություն, որը պետք է պատրաստվի համատեղ՝ ինչպես եվրոպական, այնպես էլ ոչ եվրոպական պետությունների հետ»,- Կիպրոսում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ հանդիպումից հետո նշել է Մակրոնը:

Նա շեշտել է, որ Կիպրոսի վրա հարձակումը հարձակում է ամբողջ Եվրոպայի վրա: «Կիպրոսի պաշտպանությունն, անկասկած, գլխավոր հարց է ձեր երկրի, ձեր հարևան, գործընկեր և բարեկամ Հունաստանի, ինչպես նաև Ֆրանսիայի և ամբողջ Եվրամիության համար»,- հավելել է նա:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment