Իրանից Թուրքիայի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է արձակվել

Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերը չեզոքացրել են Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռը։ Iravaban.net-ը տեղեկանում է CNN Türk-ից։

Միջադեպից հետո Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում զգուշացնում է, որ չնայած Անկարան մեծ նշանակություն է տալիս բարիդրացիական հարաբերություններին և տարածաշրջանային կայունությանը, այնուամենայնիվ, Թուրքիայի ցամաքային կամ օդային տարածքին ուղղված ցանկացած սպառնալիք կստանա վճռական ու արագ պատասխան։

Հրթիռի որոշ բեկորներ ընկել են Գազիանթեփի չբնակեցված հողամասերի վրա, զոհեր կամ վիրավորներ չկան։

Leave a Comment