ՑԱՀԱԼ-ը հայտնել է Իրանի դեմ համաժամանակյա հարվածների շարք սկսելու մասին

ՑԱՀԱԼ-ը հայտնել է Իրանի դեմ համաժամանակյա հարվածների շարք սկսելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանի տարածքում գտնվող թիրախների դեմ համաժամանակյա ավիահարվածների մեկնարկի մասին։

«Պաշտպանության բանակը լայնածավալ հարվածների շարք է սկսել Թեհրանում, Սպահանում և Իրանի հարավում գտնվող ռեժիմի ենթակառուցվածքների դեմ»,- ասվում է Պաշտպանության բանակի մամուլի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին, ինչը հանգեցրել է վնասների և քաղաքացիական զոհերի։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին։

Leave a Comment