«Շրջիկ կրկեսի ներկայացուցիչները Հայաստանը դարձրել են դոշի բռոշկա ու խոսում են ինքնիշխանությունից։ Դա նշանակում է, որ Հայաստանի ինքնիշխանությունը վտանգված է, քանի որ սրանք ինչին կպնում կամ ինչից խոսում են, հակառակն է լինում»։ Այս մասին ասել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։
«Հիշեցնեմ, որ մի ժամանակ էլ Հայաստանի ու Արցախի քարտեզով անձնագրեր էին բաժանում «հպարտ քաղաքացիներին»։ Հիմա կոկորդները պատռելով գոռում են «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ»։ Սա՛ է շրջիկ կրկեսի վերջին հանգրվանը՝ Ալիևից ավելի Ալիև լինելը»,-նշել է Արեգնազ Մանուկյանը: