Ադրբեջանն ու Իրանը վերսկսել են բեռնափոխադրումները պետական սահմանով։ Այս մասին Report-ին հայտնել են Ադրբեջանի նախարարների կաբինետից։
Տեղեկատվության համաձայն՝ այսօր ժամը 10:00-ից վերսկսվել են պետական սահմանով բեռնափոխադրումների համար նախատեսված բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը, այդ թվում՝ տարանցիկ բեռնափոխադրումները։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Ադրբեջանի նախարարների կաբինետը ժամանակավորապես դադարեցրել է բեռնափոխադրումները Իրանի հետ պետական սահմանով։ Որոշումը կայացվել է Նախիջևանի վրա Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի լույսի ներքո։
