ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ամերիկացի զինծառայողների շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի:
X հարթակում գրառման մեջ հրամանատարությունը նշել է, որ 7-րդ զինծառայողը մահացել է մարտի 1-ին Սաուդյան Արաբիայի վրա իրանական հարձակման ժամանակ ստացած վիրավորումից։