«Զոնդաժ են անում, որ Իրանի պատերազմի ֆոնին Հայաստանը ճանապարհներ տրամադրի Ադրբեջանին». Նարեկ Գալստյան

«Զոնդաժ են անում, որ Իրանի պատերազմի ֆոնին Հայաստանը ճանապարհներ տրամադրի Ադրբեջանին». Նարեկ Գալստյան

Լրագրող, քաղաքագետ Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հանրային ՀԸ-ում այս պահին իշխանական պրոպագանդիստները զոնդաժ են անում, որ Իրանի պատերազմի ֆոնին Հայաստանը ճանապարհներ տրամադրի Ադրբեջանին Նախիջևան բեռներ ուղարկելու համար: Ու սա այն դեպքում, երբ Հայաստանի սահմանային հատվածներն օկուպացված են թշնամու կողմից, Բաքվի բանտերում շարունակում են գտնվել հայ գերիներ: Ի՞նչ եք կարծում, քպ-ական իշխանությունը, եթե/երբ տրամադրի ճանապարհ Ադրբեջանին, կկարողանա՞ դրա դիմաց հասնել Հայաստանի ինքնիշխան տարածքի թեկուզ մեկ մետր դեօկուպացիային, կկարողանա՞ հետ բերել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը… Ինչ-որ բան ինձ հուշում է, որ այս ստորացուցիչ քայլը կներկայացվի՝ իբրև «աննախադեպ ինքնիշխանություն», դեօկուպացիայի մասով կհնչեն սահմանազատման հայտնի կռուտիտները (Կիրանցի հարակից տարածքները հանձնելուց արդեն երկու տարի է անցել, փոխարենը дырку от бублика ենք ստացել), գերիների մասով էլ խորիմաստ դեմքով կասեն, թե աշխատում ենք, մի խանգարեք»:

Աղբյուրը`   Նարեկ Գալստյան

Leave a Comment