Թրամփը մերժել է Իրանի հետ բանակցությունները և հայտնել՝ ինչ պայմանի դեպքում կդադարի պատերազմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը հետաքրքրված չէ Իրանի հետ բանակցություններով և չի բացառում, որ պատերազմը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Թեհրանը այլևս չունենա ակտիվ բանակ և իր ներկայիս ղեկավարությունը։

Այս տեղեկատվությունը հաղորդել է Reuters-ը։

Թրամփն իր ինքնաթիռում լրագրողներին ասել է, որ ավիահարվածները կարող են անիմաստ դարձնել բանակցությունները, եթե ոչնչացվեն Իրանի բոլոր պոտենցիալ առաջնորդները և նրանց բանակը։

«Կարծում եմ՝ որոշ պահի պարզապես կարող է չմնալ ոչ ոք, ով կասի՝ «Մենք հանձնվում ենք»», – ասել է Թրամփը։

Leave a Comment