Արման Ծառուկյանը ձեռնաշղթաներով է ներկայացել UFC 326 մրցաշարին • Tribune.am

Հայաստանը ներկայացնող խառը մենամարտերի (MMA) մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 2-րդ համար Արման Ծառուկյանը UFC 326 մրցաշարին ներկայացել է ձեռնաշղթաներով։ Նա ցուցադրաբար ընդգծել է այդ փաստը՝ ոտքի կանգնելով դահլիճի իր տեղում։ Գրում է Armsport-ը։

Ամենայն հավանականությամբ, այս ժեստով Ծառուկյանը յուրօրինակ ուղերձ է հղել Դանա Ուայթին և փաստացի զղջացել իր վերջին արարքների համար, որոնց պատճառով, ըստ շրջանառվող լուրերի, զրկվել էր տիտղոսային մենամարտի հնարավորությունից։ Խոսքը, մասնավորապես, Դեն Հուկերին գլխով հարվածելու և Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից վնասվածքի պատճառով չմասնակցելու մասին է։

Նշենք, որ խառը մենամարտերում Ծառուկյանի ակտիվում գրանցված է 23 հաղթանակ և 3 պարտություն։ Իր վերջին մենամարտում, որը կայացել էր նոյեմբերի 22-ին, նա խեղդող հնարքով պարտության էր մատնել նույն Դեն Հուկերին։

Leave a Comment