Էրմիտաժի այցելուն թանգարանին կվճարի ավելի քան 800 հազար ռուբլի (3 մլն 400, հազար դրամ)՝ Պավել I-ի գահին սելֆի անելու համար, հայտնել է թանգարանի Telegram-ալիքը։
Pravilamag-ի տվյալներով, 2025 թվականի մարտին տղամարդը լուսանկարվելու համար նստել էր թանգարանի սրահներից մեկում գտնվող Մալթայի օրդենի մագիստրոսի գահին։ Էրմիտաժը դատի էր տվել այցելուին։
Սանկտ Պետերբուրգի Կալինինսկի շրջանային դատարանը թանգարանի այցելուից բռնագանձել է 825 հազար ռուբլի՝ թանգարան այցելության ժամանակ Պավել I-ի գահին նստելու համար։
