Իրանում կողմնորոշվել են երկրի գերագույն առաջնորդի թեկնածուի հարցում. ԶԼՄ

Իրանի Փորձագետների խորհուրդը կողմնորոշվել է երկրի գերագույն առաջնորդի թեկնածուի հարցում, Mehr գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է վեհաժողովի անդամ Մոհամմադ-Մեհդի Միրբաղերին։

«Ձևավորվել է հաստատուն և միակամ կարծիք, որն արտացոլում է մեծամասնության դիրքորոշումը», – ասված է խորհրդի հայտարարությունը մեջ:

Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել էր փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հենց առաջին օրը։ Այժմ իսլամական հանրապետությունը ղեկավարում է ժամանակավոր ղեկավար խորհուրդը, որի կազմում են նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Ղոլյամ-Հոսեյն Մոհսենի-Էժեին և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ Ալիրեզա Արաքին:

Գերագույն առաջնորդի պաշտոնի ամենահավանական թեկնածուն զոհված Խամենեիի որդին է՝ Մոջթաբա Խամենեին։ Նա վիրավորվել է հարձակումներից մեկի ժամանակ, սակայն ողջ է, հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։

Միևնույն ժամանակ, Թրամփը դեմ է արտահայտվել  Խամենեիի որդու թեկնածությանը:

Leave a Comment