Փրկարար ծառայությունում կանայք կարևոր դեր ունեն համակարգի զարգացման և հանրության անվտանգության ապահովման գործում. ՆԳՆ ՓԾ տնօրեն

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ․

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ։

Փրկարար ծառայությունում կանայք կարևոր դեր ունեն համակարգի զարգացման և հանրության անվտանգության ապահովման գործում։

Ձեր ամենօրյա աշխատանքը, նվիրումն ու մասնագիտական բարձր պատրաստվածությունը նպաստում են մարդկանց կյանքի պաշտպանությանն ու անվտանգության ամրապնդմանը։
Կանանց ներկայությունը համակարգում նպաստում է ոչ միայն ծառայության մասնագիտական ներուժի զարգացմանը, այլև բարձրացնում է Փրկարար ծառայության նկատմամբ հասարակության վստահությունը։

Վստահ եմ, որ ձեր փորձը, գիտելիքներն ու նվիրված աշխատանքը հետագայում ևս շարունակելու են նպաստել Փրկարար ծառայության արդյունավետ գործունեությանը և նոր հաջողություններին։

Կրկին շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ ու անվտանգ ծառայություն, քաջառողջություն և անսպառ եռանդ»։

Leave a Comment