Իրանի վրա հшրձակումները կարող են վնասել տարածաշրջանային և համաշխարհային կայունությանը. Էրդողանը՝ Սթարմերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ: Էրդողանն ընդգծել է Իրանի վրա ԱՄՆ-Իսրայել հարձակումներից հետո վերջին սրման վերաբերյալ մտահոգությունները, հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի վրա հարձակումներով սկսված գործընթացին։ Եթե միջամտությունները երկարաձգվեն, դրանք կարող են զգալի վնաս հասցնել տարածաշրջանային և համաշխարհային կայունությանը։

Դեռ կան միջոցներ, որոնք կարող են ձեռնարկվել երկխոսության հարթակ կառուցելու համար, և մեր խաղաղությանն ուղղված ջանքերը շարունակվում են», – ասել է Էրդողանը։

Leave a Comment