
Մեծ Բրիտանիան պատրաստվում է Մերձավոր Արևելք ուղարկել HMS Prince of Wales ավիակիրը։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Մեծ Բրիտանիան ավիակիր է նախապատրաստում Մերձավոր Արևելքում հնարավոր տեղակայման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուրի համաձայն՝ անձնակազմը նախազգուշացվել է հնարավոր տեղակայման մասին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության ֆոնին։