Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հանդիպել են։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
Ըստ տեղեկությունների՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստի շրջանակներում։