ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես հաստատել է Իսրայելի կողմից մոտավորապես 151.8 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ 12,000 BLU-110 ավիառումբ գնելու հայտը, որոնցից յուրաքանչյուրը կշռում է մոտավորապես 450 կգ:
Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Այս որոշումը թույլ տվեց ԱՄՆ վարչակազմին հրաժարվել գործարքի համար Կոնգրեսի կողմից ստանդարտ վերանայման գործընթացից, որը սովորաբար տևում է մի քանի շաբաթ:
Սպառազինության փաթեթը նպատակ ունի համալրել Իսրայելի բանակի զինանոցը: