Փաշինյանն արձագանքեց, որ կսարքեն։
«Երեխեքին մանկապարտեզ է պետք, կսարքենք։ Որտեղ երեխա կա, կլինի մանկապարտեզ, որտեղ ավտո չկա, կլինի տրանսպորտ»,- ասաց Փաշինյանը՝ սակայն զայրացավ քաղաքացու այն դատարկումից, որ 3 կմ ստիպված են երեխու ձեռքից բռնած տանեն-բերեն։
«Կառավարությունը 600 միլիոն հատկացրել է, վա՞տ ենք արել… Չի զգացվում, որ ուրախ եք։ Չէ, չի զգացվում, բացարձակապես։ Մեր էշ խելքը, որ բերել ենք, որ էսքան բան ենք անում… Ասում եք մանկապարտեզ չկա, համայնքի ղեկավարն ասում է՝ 600 միլիոնով սարքում ենք»,- զայրացած արձագանքեց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը Մարալիկում զայրացավ՝ լսելով բնակիչների խոսքերը․ «Էս ենք անում, էն ենք անում, ասում են՝ շինարարություն չկա, էս չկա․․․ 600 մլն դրամ հատկացրել ենք մանկապարտեզին, բակերում ծրագիր ենք անում։ Ճիշտն էն էր, որ 30 տարի ոչ սարքել են, ոչ բան են արել։ Ճիշտ են արել, մեր էշ խելքը, որ բերել, դրել ենք։ Չգիտե՞ք, որ էսքան բան ենք անում, չէ՞․․․ մի քիչ ամոթ ա պետք ունենալ»,- ասաց Փաշինյանը։