Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված` Կիպրոսում ՀՀ դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է հավատարմագրման երկրի իշխանությունների և դեսպանություն դիմած ՀՀ քաղաքացիների հետ։
Չնայած այլ ուղղություններից չեղարկված թռիչքների` Լառնակայի օդանավակայանից Երևան/Գյումրի ուղղություններով թռիչքներն այս պահին իրականացվում են կանոնավոր կերպով։ Պաֆոսից Երևան մարտ ամսից մեկնարկող թռիչքները ևս ներկայումս նախատեսված են ըստ ժամանակացույցի։ Փոփոխությունների պարագայում կտրամադրվի տեղեկություն:
Դեսպանությունում արտակարգ իրավիճակների համար մարտի 1֊ից գործում է հատուկ հեռախոսահամար. +35799366818: Կիպրոսում ՀՀ դեսպանության հիմնական կոնտակտային տվյալներն են՝ +35722321585 (ընթացիկ հարցումների համար):
