Լոնդոնի ոստիկանությունը չորս մարդու է ձերբակալել՝ Իրանի հետախուզության հետ կապեր ունենալու կասկածանքով. Scotland Yard



Մեծ Բրիտանիայում չորս մարդ է ձերբակալվել Իրանի հետախուզական ծառայությանն օժանդակելու կասկածանքով: Այս մասին ասվում է Scotland Yard-ի հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։



Ինչպես նշվում է, 40, 55, 52 և 22 տարեկան ձերբակալված տղամարդիկ կասկածվում են ազգային անվտանգության մասին օրենքը խախտելու մեջ:


«Երկիրը, որի հետ կապված է հետաքննությունը, Իրանն է: Հետաքննությունը կապված է Լոնդոնում հրեական համայնքի հետ առնչություն ունեցող վայրերի և անձանց նկատմամբ լրտեսության կասկածանքի հետ»,- տեղեկացրել են մայրաքաղաքային ոստիկանությունից


Ոստիկանության տվյալներով՝ ևս վեց մարդ է ձերբակալվել հանցագործությանը օժանդակելու կասկածանքով:

«Բոլոր 10 տղամարդիկ կալանավորված են»,- նշել են Սքոթլենդ Յարդում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment