Հարությունյան Արոն ահավոր նեղվել է Իլհամի՝ վերջերս «խաղաղության խաչմերուկի» մասին արած ծաղրական հայտարարությունից



Նիկոլի աշխատակազմի ղեկավար Հարությունյան Արայիկը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում են տարանցիկ և հիմնական չվերթերը, իսկ կենտրոնում Հայաստանն. Իրանի օդային տարածքով թռչելու փոխարեն ինքնաթիռները թռչում են Հայաստանի ու Ադրբեջանի տարածքով:

«Էն որ առաջին օրից Խաղաղության խաչմերուկը ծաղրում էիք, ասում էիք՝ մեռելածին նախագիծ է, հիմա զգո՞ւմ եք ձեր սնանկությունը: TRIPP-ն էլ առաջիկա տարիներին կբացվի, և Հայաստանը կամրապնդվի որպես շատ կարևոր հանգույց: Գնահատե՛ք Խաղաղությունը»,-մսնավորապես՝ հրճվել է «Դդում Արոն»:

Անմիջապես նկատվում է, որ Արոն նեղվել է Իլհամի՝ վերջերս Նիկոլի «խաղաղության խաչմերուկի» մասին արած հայտարրությունից, երբ Բաքվի բռնապետը կոչ էր արել հայկական կողմին Բայդենից պահանջել «խաղաղության խաչմերուկ»՝ հասկացնելով, որ իրենց նպատակն ընդամենը TRIPP-ն էր, և ոչ ոք չի պատրաստվում Հայաստանը շրջափակումից դուրս բերել:

Հիմա այս ֆոնին Արոն փորձել է համոզել, թե Նիկոլի «խաղաղության խաչմերուկը» ոչ թե զուտ փիառային բստրանք է, այլ իրական, գետնի վրա հեռանկար ունեցող պրոյեկտ՝ կարծելով, թե մարդիկ խոտ են ուտում ու չեն կարող հասկանալ, թե ինչու է Իրանի դեմ պատերազմի պայմաններում հենց Հայաստանը դարձել այսպես ասած օդային խաչմերուկ: Դարձել է, քանի որ պատերազմ է. ոչ թե Նիկոլի «հանճարի» արդյունքում է Հայաստանի օդը գրավիչ դարձել, այլ տարածաշրջանում ծավալվող ողբերգական իրողությունների, որի խորքն Արոն, լինելով արևելագետ, երևի չի էլ հասկացել:

Քարոզչական դաշտում այնքան սնանկ են, որ չեն իմանում՝ է՛լ ինչի հիման վրա «աչոկ» հավաքեն, ինչպես ապացուցեն, թե ոչ թե դավաճաններ են, այլ լավ կառավարիչներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment