Վիետնամում ՀՀ դեսպանության տվյալներով՝ Վիետնամում գտնվող ՀՀ քաղաքացիները մոտ օրերս կվերադառնան Հայաստան։ Դեսպանությունը (համատեղության կարգով նաև Լաոսում, Կամբոջայում և Ֆիլիպիններում) հայտնել է, որ ներկայում Վիետնամում գտնվում է ՀՀ 12 քաղաքացի։
Քաղաքացիներից 4-ը մարտի 7-ին կմեկնեն Հոշիմին-Գուանչժոու-Ալմաթի-Թբիլիսի չվերթով, այնուհետև Թբիլիսիից ավտոմեքենաներով կվերադառնան Երևան։ Եվս 7 քաղաքացի մարտի 9-ին Հայաստան կվերադառնա Հոշիմին-Ուրումչի-Երևան երթուղով։ Մեկ քաղաքացի սպասում է Բահրեյն վերադառնալուն։
