Արժանապատիվ ծերություն․ պահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով․ Հրայր Կամենդատյան

Արժանապատիվ ծերություն

1.Պահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով

ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔ

Ամիսներ շարունակ մեր առաջարկը մերժվում էր իշխանությունների կողմից և միայն մեր և թոշակառուների կողմից ճնշման արդյունքում ,որոշեցին ընդամենը 10000 դրամով բարձրացնել թոշակները: Դա բավարար չէ:Ներկայացվող աղյուսակը ցույց է տալիս,որ թոշակները չեն բարձրացել:

Ապրանքատեսակ 2018 2025 աճ տոկոս

Տավարի միս 2800 5200 85

Կարագ 3500 5800 65

Արևածաղկի ձեթ 550 950 72

Ձու /տաս հատ/ 550 850 60

Ոսպ 600 1100 83

Պանիր դեղին 2200 3800 80

Սուրճ/ 100 գրամ աղացած/ 350 600 71

Կարտոֆիլ 200 370 85

Գառան միս 3000 5500 90

Եթե թոշակների նվազագույն 36000 դրամին գումարենք խոստացված 10000 /տաս հազար/ ՀՀ դրամը և հնարավոր հետվճարային 5000 դրամը,ապա հանրագումարը կազմում է 51000 հազար ՀՀ դրամ ,որը վկայում է ,որ թոշակների աճը կկազմի ընդամենը 41 տոկոս:

 

Սա վկայում է,որ թոշակառուն շարունակելու է թերսնվել և սովամահ լինել:Եթե հիմնական սննդամթերքը թանկացել է 75-90 տոկոսով,թոշակի 40 տոկոսով կամ 10000 ՀՀ դրամով բարձրացումը նկատելի արդյունք չի ապահովելու։

 

Leave a Comment