Մեկը չկա՞ Կոնջորյան Հայկոյի ձեռքից վերցնի հեռախոսը՝ փակելով նրա՝ ՔՊ-ին ոչ մի դիվիդենտ չբերող բերանը

Նախկին իշխանություններին հռչակելով որպես Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչ ու Մարտի 1-ի մեղավոր՝ ՔՊ-ական Կոնջորյան Հայկոն հայտարարել է, թե եթե ընդդիմությունը ստանա իշխանութուն, ապա այդ իշխանությունն այլևս հետ չի տալու ժողովրդին, քանի որ միակ ուժը, որը կարող է ընտրությունների միջոցով իշխանությունը հետ վերադարձնել ժողովրդին, ՔՊ-ն է:

Հարց է առաջանում՝ եթե Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի հեղինակներն ընդդիամադիրներն են կամ նախկին իշխանությունները, ապա ինչո՞ւ են «մեղավորները» ազատության մեջ, Հայկոն բացահայտորեն լկտի սուտ է արտաթորո՞ւմ՝ քաղաքական դիվիդենտներ հավաքելու հույսով, թե՞ ՔՊ-ն այնպիսի անիրավ մթնոլորտ է հաստատել երկրում, որ հրեշավոր հանցագործությունների մեղավորները չեն պատժվում: Սա՝ մեկ, երկրորդ՝ իրականում ՔՊ-ն շատ ավելի մեծ հանցանք է գործել, քան իշխանությանը ժողովրդին տալ-չտալն է, քանի որ ժողովրդից մի ամբողջ հայրենիք է գողացվել ու Իլհամին տրվել, որ Նիկոլը պահպանի իր իշխանությունն ու կտրի ռուսական թոկը, որի մասին հենց ինքն է խոստովանել: Եթե փաստացի չկա պետություն, ապա է՛լ ո՞ւր մնաց ժողովրդին իշխանությունը վերադարձնել-չվերադարձնելու հարցը, վերադրաձնող եք, կորսված հայրենիքը վերադարձրեք:

Ինչպե՞ս վերադարձնեն, եթե թղթով արդեն հանձնել են…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment