Համացանցում կադրեր են տարածվում, որոնցում օգտատերերը պնդում են, որ հրդեհ է Խոր Վիրապի մոտակայքում։
ՆԳՆ ոստիկանությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ նախնական տեղեկություններով Խոր Վիրապի մոտակայքում վառվում է եղեգների դաշտ, կրակը վերահսկելի է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության 2 մարտական հաշվարկ։ Կատարվում են հրդեհաշիջման աշխատանքներ։