Tert.am-ը գրում է․
Քանի որ միջազգային ԶԼՄ-ներում շատ քիչ են ռազմական փորձագետների լուրջ կարծիքները, որոշեցի դիմել ԱԲ-ի օգնությանը։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Արդյունքները խտապատկերով ներկայացված են, բայց կա մի մարտավարական առանձնահատկություն։ Դատելով առկա տեղեկատվությունից, Իրանը նոր-նոր է միայն սկսում կիրառել իր ունեցած տեխնոլոգիապես ավելի առաջադեմ և արդյունավետ խոցման հրթիռները։
Տրամաբանությունը պարզ է՝ ավելի հին հրթիռների միջոցով հնարավորին հյուծել հակառակորդների ՀՕՊ համակարգերի հրթիռային պաշարները և հետո միայն գործի դնել ավելի նորերը։ Երեկ Իսրայելի վրա արձակված հրթիռներից երկուսին այդ երկրի ՀՕՊ-ի չարձագանքելը միջազգային ԶԼՄ-ներում, պատճառաբանվում է նաև նրանով, որ իրանցիները Պարսից ծոցի շրջանում շարքից դուրս էին բերել վաղ նախազգուշացման ամերիկյան մի քանի ռադար, և հրթիռների արձակման մասին ազդանշանն Իսրայելում շատ ուշ են ստացել։
Մյուս կողմից՝ ԱՄՆ-ը, Իսրայելը և Պարսից ծոցի երկրներն օգտագործում են միևնույն «Պատրիոտ» համակարգերը, և դրանց հրթիռների մաշվող պաշարների համալրումը խնդրահարույց է դառնում»,-գրել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: