Նախիջևանում տեղի ունեցածի վերաբերյալ իրանական հերքումներն այլ սցենարի մասին են ուրվագծում. Աբրահամյան





«Նախիջևանի ուղղությամբ ԱԹՍ-ների սահմանափակ գրոհը տարբեր սցենարային զարգացումների մասին քննարկման նյութ դարձավ: Եթե դա իրականում իրանական օպերացիա էր, ապա ուղղված է եղել ամերիկյան-իսրայելական ռազմական օբյեկտի ոչնչացմանը»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Նա հիշեցնում է, որ տարբեր առիթներով նշել է՝ Իսրայելը Ադրբեջանի տարածքը մշտապես պլացդարմ է համարել` Իրանի դեմ հետախուզություն տանելուց մինչև այլ օպերացիաներ:

«Սակայն այս օրերին, ինչ երկրի տարածքում էլ Իրանը թիրախ է խոցել` ամերիկյան ռազմաբազա կամ ռադարային համակարգ, դա որևէ ձևով չի հերքել:

Նախիջևանում տեղի ունեցածի վերաբերյալ իրանական հերքումներն այլ սցենարի մասին են ուրվագծում: Ակնհայտորեն կան երկրներ, որոնք շահագրգռված են Ադրբեջանից ճակատ բացելուն և այս գործողությունները կարող են դրանով պայմանավորված լինել»,- գրել է Աբրահամյանը:



Leave a Comment