Պուտինը պատրաստ է գործարքի, ամեն ինչ կախված է Զելենսկուց․ Թրամփ • Tribune.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է համաձայնության գալ ուկրաինական խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Politico-ին տված հարցազրույցում։

Սպիտակ տան ղեկավարը պնդում է, որ այժմ ամեն ինչ կախված է բացառապես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործողություններից։

«Զելենսկին պետք է գործի, և նա պետք է համաձայնության հասնի», — մեջբերվում է Թրամփի խոսքերը։

Փետրվարի 26-ին լրատվամիջոցները հաղորդել են, որ Զելենսկու հետ իր վերջին զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը ցանկություն է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը ավարտվի մեկ ամսվա ընթացքում։ Սակայն, լրագրողների խոսքով, Մոսկվայի և Կիևի միջև մնում են էական տարաձայնություններ, մասնավորապես՝ տարածքային հարցերի շուրջ։

Leave a Comment