Իսրայելը կարող է ներգրավված լինել Ադրբեջանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մեջ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում հերքել է Նախիջևանի վրա Իրանի կողմից արկերի արձակման մասին տեղեկությունները և կարծիք է հայտնել, որ Իսրայելը կարող էր մասնակից լինել միջադեպին, հայտնում է Irna-ն։

Արաղչին հատուկ ընդգծել է Իսրայելի դերը հանրությանը մոլորեցնելուն և բարիդրացիական հարաբերությունները խաթարելուն ուղղված նման հարձակումներում՝ նշելով, որ նմանատիպ միջադեպեր տեղի են ունեցել նախկինում։

Նա նաև նշել է, որ զինված ուժերը անցկացնում են անհրաժեշտ հետաքննություններն ու ստուգումները։

Այսօր ավելի վաղ Բաքուն մեղադրել էր Իրանին Նախիջևանի վրա ԱԹՍ-ներով հարձակման մեջ։ ԱԹՍ-ներից մեկն ընկել էր Նախիջևանի օդանավակայանի տերմինալի մոտակայքում, մյուսը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի հարևանությամբ։ Օդանավակայանի շենքը վնասվել է, քաղաքացիական 2 անձ՝ վիրավորվել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր նախատեսվող պատասխան միջոցներ ձեռնարկելու մասին։ Ադրբեջանի նախագահն անվտանգության խորհրդի նիստում «ահաբեկչական գործողություն» է որակել իրանական դրոնների հարձակումը՝ նշելով, որ «մեղավորները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն»։ Նա հավելել էր, որ «Իրանը պետք է բացատրություններ տա Ադրբեջանին և ներողություն խնդրի»։

Leave a Comment