armtimes.com «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ որևէ բան չի խանգարում, որ Սամվել Կարապետյանն էլ ուղիղ եթեր դուրս գա, ընդդիմադիր ուժերն էլ կապ պահպանեն հասարակության հետ»։
Նա այս մասին ասել է ճեպազրույցի ժամանակ՝ ի պատասխան լրագրողի հարցի, թե Սամվել Կարապետյանը անհավասար պայքարի մեջ է:
«Թող ուղիղ եթեր դուրս գա ձեր նշած մարդը, եթե հեռախոս ձեռք բերելու խնդիր ունի, կարող ենք աջակցել, նույնիսկ ինտերնետն ու հեռախոսի չիպն ապահովել:
Մենք որևէ մեկի դեմ չենք պայքարում, պայքարում ենք հանուն ՀՀ-ի, այդ պայքարը շարունակելու ենք, իմ պայքարի և հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցներից մեկը իմ սոցիալական էջերն են և ուղիղ եթերները»