Բաքվում Իրանի դեսպանատունը հայտարարություն է տարածել Նախիջևանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակումների վերաբերյալ։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Բաքվում Իրանի դեսպանատունը տեղեկացվել է այս միջադեպի մասին Ադրբեջանի համապատասխան պետական մարմինների կողմից։
«Հարևան երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումն ու զարգացումը Իրանի հիմնարար քաղաքականությունն է։ Հետևաբար, Իրանի տարածքից հարձակման մասին պնդումները բացարձակապես անհիմն են։
Հաշվի առնելով սիոնիստական ռեժիմի կողմից հարևանների միջև լարվածություն ստեղծելուն ուղղված «խաբեության գործողությունները», ինչպես նաև վերջին օրերին մեր կողմից ականատես եղած կեղծ դրոշի տակ սադրանքները, Նախիջևանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ անհրաժեշտ է անցկացնել լուրջ հետաքննություն»,- ասվում է Իրանի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
