Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Նախիջևանի վրա հարձակումը։
Կողմերը այլ մանրամասներ չեն հաղորդում հեռախոսազրույցի մասին, սակայն ադրբեջանական Minval-ը գրել է, որ քննարկման թեման եղել է նաև կողմերի միջև կնքված Շուշիի հռչակագրով ստանձնած պարտավորությունները։
