Արշակ Սրբազանը կալանքից ազատ է արձակվել. փաստաբան



Արշակ Սրբազանը կալանքից ազատ է արձակվել: Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայան:



«Արշակ Սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Նիկողոսյանի որոշմամբ»,-գրել է փաստաբանը:


Հիշեցնենք, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին:


ՔԿ-ն  հաղորդել է, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment