5 մարտի 2026 – 14:05 AMT
PanARMENIAN.Net – «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնում գործող տաղավարներից մեկում, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Այրվել են տաղավարի օդաքարշ համակարգը և մեկուսիչ շերտը՝ մոտ 15 քմ տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։29-ին, իսկ ամբողջությամբ մարվել է ժամը 09։57-ին։
Մարտի 5-ին՝ ժամը 08։59-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում։
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։