Իտալիան հայտարարել է Պարսից ծոցի երկրներին ՀՕՊ ոլորտում օգնելու իր մտադրության մասին



Իտալիան մտադիր է օգնություն ցուցաբերել Պարսից ծոցի երկրներին օդային պաշտպանությունն ապահովելու համար, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։


«Իտալիան, ինչպես Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, մտադիր է օգնություն ուղարկել Պարսից ծոցի երկրներին օդային պաշտպանության համար ոչ միայն այն պատճառով, որ նրանք բարեկամ երկրներ են, այլև այն պատճառով, որ այս տարածաշրջանում ապրում են տասնյակ հազարավոր իտալացիներ, և մոտ 2000 իտալացի զինվորներ պաշտպանության կարիք ունեն»,- ասել է նա Rtl 102.5 ռադիոկայանին տված հարցազրույցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment