Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հերքել է Թեհրանի մասնակցությունը Նախիջևանի միջազգային օդանավակայանի մոտ անօդաչու թռչող սարքի հրթիռակոծությանը։
«Իրանը չի հարվածում հարևան երկրներին։ Այս միջադեպը պահանջում է մանրակրկիտ հետաքննություն»,-ասել է դիվանագետը AnewZ-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ հարվածների թիրախ կարող են դառնալ միայն այն երկրները, որոնք իրենց տարածքը տրամադրում են Իրանի հակառակորդներին ռազմաբազաներ տեղակայելու համար։
