Հայաստանը դեռևս այն ճանապարհային կետում չէ, որպեսզի ռուսական ռազմաբազան երկրի տեսադաշտը փակելիս լինի․ Փաշինյան

Հայաստանը, բարեբախտաբար, թե դժբախտաբար, դեռևս այն ճանապարհային կետում չի, որպեսզի ռուսական ռազմաբազան երկրի տեսադաշտը փակելիս լինի, հայտարարել է Փաշինյանը

Հայաստանը դեռևս այն ճանապարհային կետում չէ, որպեսզի ռուսական ռազմաբազան երկրի տեսադաշտը փակելիս լինի․ Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը, բարեբախտաբար, թե դժբախտաբար, դեռևս այն ճանապարհային կետում չի, որպեսզի ռուսական ռազմաբազան երկրի տեսադաշտը փակելիս լինի։


Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 


«Մենք խնդիր չունենք, չենք ունեցել և չենք ունենալու Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու, մենք խնդիր չենք ունեցել, չունենք և չենք ունենալու Ռուսաստանի շահերին վնասելու։ Մենք ունեցել ենք խնդիր, ունենք և միշտ կունենանք առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահերով», – ասաց Փաշինյանը։ 


Վարչապետը հայտնեց, որ երբ տեսնեն, որ ռուսական ռազմաբազան փակում է Հայաստանի տեսադաշտը, այդ ժամանակ կմտածեն՝ ինչպես շարժվել, որպեսզի տեսադաշտի խնդիր չունենան։ 


Փաշինյանը հիշեցրեց նաև, որ Հայաստանն ընդունել է Եվրամիությանը անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենք։


Leave a Comment