«Ես մրտված եմ․ տեր Կորյունը, ցավոք, մահացավ՝ մի քանի տարի անց»․ Նիկոլ Փաշինյան

«Ես մրտված եմ»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Ես Սուրբ Սարգիս եկեղեցում եմ մկրտվել 2007թվականի ենթադրում եմ հուլիսի 25-ի կողմերը, Շուշանի ծնվելուց որոշ ժամանակ անց՝ երեխաների հետ միասին։ Ինձ մկրտել է Տեր Կորյուն քահանան, որը «Կինոհայրենիք»-ի մեր բակում էր ապրում, ցավոք մահացավ մի քանի տարի անց»,- նշեց Փաշինյանը։


Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։


***

««Զայեդ» մրցանակաբաշխության գումարը փոխանցվել է ինձ»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Դեռևս չեմ որոշել՝ ինչ ուղղությամբ եմ ծախսելու, և չի բացառվում, որ նախկինում իմ մտածածի ուղղությունը փոխեմ, բայց եթե այդպիսի բան լինի, կտեղեկացնեմ»,- հավելեց Փաշինյանը։


Հիշեցնենք՝ օրեր առաջ նա հայտարարել էր, որ մրցանակաբաշխությամբ նախատեսված գումարը կիսել են Ադրբեջանի նախագահի հետ, սակայն դեռևս իրեն չի փոխանցվել ,և հավելել էր, որ այդ գումարը որևէ «հանրային կարիքի կուղղի»։


***





«Մենք որևէ մեկի դեմ չենք պայքարում, պայքարում ենք հանուն ՀՀ-ի, այդ պայքարը շարունակելու ենք, իմ պայքարի և հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցներից մեկը իմ սոցիալական էջերն են և ուղիղ եթերները»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՔՊ-ն ընդդիմադիր ուժերից ո՞ւմ դեմ է պայքարում:


Անդրադառնալով դիտարկմանը, որ նախընտրական շրջանում ընդդիմադիր ուժերը, մանսավորապես կալանավորված Սամվել Կարապետյանը անհավասար պայմաններում է գտնվում՝ Փաշինյանը նշեց․ «Որևէ բան չի խանգարում, որ ձեր նշած անձը ուղիղ եթեր մտնի, եթե հեռախոս ձեռք բերելու խնդիր ունի, կարող ենք աջակցել, նույնիսկ ինտերնետն ու հեռախոսի չիպն ապահովել»։

Leave a Comment