Նախիջևանի վրա Իրանի հարձակումը անպատասխան չի մնա․ Ադրբեջանի ՊՆ



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միջադեպի համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Նախիջևանի վրա Իրանի հարձակումը անպատասխան չի մնա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Հիշեցնենք, որ Իրանից արձակված ԱԹՍ-ն ընկել է Նախիջևանի օդանավակայանի տարածքում։ Մեկ անօդաչու թռչող սարք է ընկել Նախիջևանի օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ մյուսը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի մոտ։ Նախիջևանի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո ուսուցիչներն ու աշակերտները տարհանվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող դպրոցներից։



Leave a Comment