
ԱՄՆ-ն կզղջա իրանական նավը միջազգային ջրերում խորտակելու համար, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«ԱՄՆ-ն հանցագործություն է կատարել ծովում՝ Իրանի ափերից 2000 մղոն հեռավորության վրա։ «Dena» նավը… 130 անձնակազմի անդամներով խփվել է միջազգային ջրերում առանց նախազգուշացման։ Հիշե՛ք իմ խոսքերը. ԱՄՆ-ն դառնորեն կզղջա իր ստեղծած նախադեպի համար», – գրել է նախարարը X-ի իր էջում։
Ավելի վաղ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը լրագրողներին ասել էր, որ ամերիկյան սուզանավը իրանական ռազմանավ է խորտակել Հնդկական օվկիանոսի միջազգային ջրերում։ Նա ասել է, որ դա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր տորպեդային հիմքով առաջին խորտակումն է։