Նախօրեին տեղի էր ունեցել Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սեյեդ Աբբաս Արաղչիի և Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը՝ քննարկելու տարածաշրջանային զարգացումները։
Իրանական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Արաղչին նշել է, որ Իրանի կողմից «ամերիկա-սիոնիստական ագրեսորների դեմ» ուղղված պատասխան պաշտպանական գործողությունները ուղղված են Իրանի դեմ ագրեսիվ գործողություններ պլանավորելու և իրականացնելու համար օգտագործվող բազաներին և թիրախներին, և դա լիովին համապատասխանում է միջազգային իրավունքին։
Արտգործնախարարը նաև, անդրադառնալով տարածաշրջանում ահաբեկչական գործունեության մասին որոշ հաղորդագրությունների, ընդգծել է Իրանի և Թուրքիայի միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ անվտանգությունն ու կայունությունը պահպանելու և Իսրայելի կողմից տարածաշրջանի դեմ ուղղված նենգ ծրագրերին հակազդելու համար։
