«Արթիկ» ՔԿՀ-ում օպերատիվ աշխատողները գաղտնալսել են հսկիչներին. ԶԼՄ – Armenia Today

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հսկիչների սենյակում հայտնաբերվել են լսողական սարքեր, որոնք տեղադրվել են՝ գաղտնալսելու համար, թե ինչ են խոսում հսկիչները, ում հետ են շփվում, գրել է «Հրապարակը»։

Ըստ պարբերականի՝ սարքերը տեղադրել են օպերատիվ աշխատողները, որոնցից մեկը ներկայումս գտնվում է արձակուրդում, իսկ արձակուրդի ժամանակ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելը հնարավոր է միայն օպերատիվ բաժնի ղեկավարի թույլտվությամբ:

Դեպքի առթիվ ծառայողական քննություն է սկսվել, և հսկիչները սպասում են, որ օրենքը խախտած օպերները պատասխանատվության ենթարկվեն: Միջադեպի մասին տեղեկացրել են նաև դատախազությանը, նշված է հրապարակման մեջ:

Leave a Comment