Իրանում մեկնարկել է երկրի նոր հոգևոր առաջնորդի ընտրությունը •

Իրանի Բանիմացների խորհուրդը սկսել է երկրի նոր գերագույն առաջնորդի ընտրության գործընթացը:

«Հեղափոխության առաջնորդի ընտրության գործընթացը սկսվել է, և վերջնական լուրը կհայտարարվի Փորձագետների խորհրդի քարտուղարության միջոցով»,- հայտարարել է խորհրդի անդամ Մահմուդ Ռաջաբին։

Բանիմացների խորհուրդը խորհրդատվական մարմին է, որը պատասխանատու է Իրանի գերագույն առաջնորդի ընտրության համար։ Այն բաղկացած է 88 աստվածաբան-իրավագետներից, որոնք ընտրվում են ութ տարի ժամկետով։

Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածել են Իրանին: Թեհրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: Գործողությունը տեղի է ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման ֆոնին։

Իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:

Leave a Comment