ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնաբանել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հայտարարությունը, թե Գեղարքունիքի մարզում 2025 թվականի հուլիսին ադրբեջանական կողմն առաջխաղացում է ունեցել։
«Ձեր նշած անձնավորությունը ստում է, նման բան չկա։ Այդ բոլոր ուժերը մահվան և պատերազմի կուսակցության ներկայացուցիչներ են, որոնք փորձում են խաթարել Հայաստանի խաղաղության ճանապարհը»,- հայտարարել է նախարարը։
Պապիկյանն իր ելույթի ժամանակ ներկայացրել է նաև 2025 թվականի ոչ մարտական կորուստների տարեկան տվյալները։ Ըստ նրա՝ 2025-ին զոհվել է 30 զինծառայող, որից 6-ը՝ ծառայության հետ կապված (այդ թվում՝ կայծակնահարություն, հոսանքահարում, ինքնասպանություն) և 24-ը՝ ծառայության հետ չկապված հանգամանքներում (հիվանդություն, ՃՏՊ, դժբախտ պատահար)։
